Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը Zarkerak - Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը
Zarkerak Zarkerak - Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի կարևորությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին:

Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր, և նախարար Հովհաննիսյանը գործընկերներին է ներկայացրել նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության նկատառումներն ու առաջարկները:

Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով երկկողմանի համագործակցության շարունակականությունը և ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը:

11 Ապրիլ, 2025 10:26
Վեր