Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ-ի միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ-ի միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ-ի միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան
Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ-ի միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան

Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ-ի միջին վիճակագրական վարորդը. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընդդիմությո՞ւնն է դժգոհում կառավարման որակից, ոչ, ես եմ դժգոհ կառավարության որակից, Կառավարությունն է դժգոհ կառավարման որակից, խորհրդարանական մեծամասնությունն է դժգոհ կառավարաման որակից»,- ԱԺ-ում 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքի մասին զեկույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում մանկապարտեզներ չկան, դպրոցները կիսաավեր վիճակում են, որտեղից պետք է լինի լավ կառավարման համակարգ. «Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ: Քաղաքացիական հասարակության հետ քննարկում եմ, ասում եմ՝ բերեք ձեր չնաշխարհիկ կադրերի ցուցակը: Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատել, ասում են 5, 3, 2 միլիոն դրամ աշխատավարձ պետք է տաք մեզ: Մենք պետք է հասկանանք՝ ինչու է մեր ընկալումը, կենտրոնացումն այսքան շատ կրթության վրա: Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ-ի միջին վիճակագրական վարորդը, չեմ կարող այլ կերպ լինել և հակառակը: Պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ է»:

15 Ապրիլ, 2025 12:50
Վեր