Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով՝ ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա. Ռուբեն Ռուբինյան Zarkerak - Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով՝ ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա. Ռուբեն Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով՝ ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա. Ռուբեն Ռուբինյան
Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով՝ ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա. Ռուբեն Ռուբինյան

Վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով՝ ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա. Ռուբեն Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետք է ֆիքսել, որ վերջին տարին, իհարկե, որոշ բացառություններով, բայց ամենախաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա: Իհարկե, տեսել եք, վերջին օրերին եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ ամենահանգիստ տարիներից մեկն է եղել, նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 

Նրա խոսքով՝ համաձայնեցվել է Խաղաղության համաձայնագրի տեքստը, և արվում է ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի:

Հարցին ի պատասխան՝ ինչն է լինելու 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց թեզը, նշեց՝ բնականաբար, մեկ թեզ չէ, որ լինելու է, դրանք վերաբերելու են կյանքի տարբեր ոլորտներին:

«Մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ և մեր քաղաքացիներին առաջարկել այն լուծումները, որ մենք տեսնում ենք: 2026-ի ընտրությունները ցույց կտան՝ ինչ է ժողովուրդը մտածում և ինչ է ուզում»,- ասաց նա:

15 Ապրիլ, 2025 14:36
Վեր