Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը Zarkerak - Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։

 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը:

15 Ապրիլ, 2025 18:31
Վեր