Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան Zarkerak - Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան
Zarkerak Zarkerak - Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան
Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան

Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք քանիցս հայտարարել ենք, որ փորձում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցերը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ փաստ է, որ բռնի տեղահանությունից և հատկապես ինքնալուծարման վերաբերյալ փաստաթղթից հետո, այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ հայություն չկա. «Սա է եղել ԱԳՆ-ի արձագանքը և զարմանալիորեն ստացվեց ինչ, իրենց տիրապետության տակ եղած աֆիլացված մեդիառեսուրսների միջոցով սկսեցին ասել, որ մենք ենք հանել հարցն օրակարգից: Այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի: Հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակարգից հանելու մեջ՝ այն պայմաններում, երբ ասում էինք, որ նշաձողն իջեցնել է պետք և այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ: Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում: Ինչքան կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցիք»:

16 Ապրիլ, 2025 16:59
Վեր