Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Zarkerak - Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից:

Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 28-ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս: Ասուլիսին նախորդող երկկողմ հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական ոլորտի հարցեր, երկկողմ հարաբերությունները խթանելու հնարավորությունները, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր:

24 Ապրիլ, 2025 17:22
Վեր