Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Էս 7 տարի է՝ մարդ են ման գալիս, մեկ՝ մի քիչ ակտիվ, մեկ՝ մի քիչ պասիվ, ու կշարունակեն ման գալ ինձ թվում է ու ըտենց էլ չեն գտնի»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմության կողմից վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավոր գործընթացին:
«Դա ինչ-որ մեկի կարծիքի վրա հիմնված չի կարող լինել, 2021-ին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, ՀՀ-ն ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումներով իշխող ուժն առաջինն է, ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ, չգիտեմ էլ ինչ պետք է լինի: Վստահ եմ՝ եթե ընտրություններն այս ուրբաթ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է այդ ընտրություններում՝ 50+1 տոկոսով, իսկ 2026-ին մոտ կարող է ավելի շատ տոկոսով: ՀՀ իշխանությունը, ՀՀ վարչապետը մեծ աջակցություն ունի, մենք դրա մասին խոսում ենք ոչ թե մեզ խաբելով, այլ մենք մարդկանց հետ շփվում ենք »,-ասաց նա:
«Հիշեք, որ ֆեյսբուքից դուրս նաև կյանք գոյություն ունի, հասկանում եմ, որ մեծաքանակ փող է ծախսվում, փող է գալիս դրսից՝մասնավորապես մեր հյուսիսային հարևանի կողմից, ՀՀ-ի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ»,- նշեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդյոք վտանգ չեն տեսնում ՌԴ-ի կողմից ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու, նա հակադարձեց. «Ոչ մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետև վստահում եմ ՀՀ ժողովրդին: 2020-ի պատերազմի ավարտից սկսած ՀՀ-ում իշխանություն փոխելը տարբեր ուժերի կողմից եղել է գերնպատակ»: