Քոչարյանի մյուս տղան Տանզանիայում բուքմեյքերական ընկերություններ էր առնում, Աղդամից էին բերել, թե՞ Հորադիզից. Վահագն Ալեքսանյան Zarkerak - Քոչարյանի մյուս տղան Տանզանիայում բուքմեյքերական ընկերություններ էր առնում, Աղդամից էին բերել, թե՞ Հորադիզից. Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Քոչարյանի մյուս տղան Տանզանիայում բուքմեյքերական ընկերություններ էր առնում, Աղդամից էին բերել, թե՞ Հորադիզից. Վահագն Ալեքսանյան
Քոչարյանի մյուս տղան Տանզանիայում բուքմեյքերական ընկերություններ էր առնում, Աղդամից էին բերել, թե՞ Հորադիզից. Վահագն Ալեքսանյան

Քոչարյանի մյուս տղան Տանզանիայում բուքմեյքերական ընկերություններ էր առնում, Աղդամից էին բերել, թե՞ Հորադիզից. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևէ մեկին բերի կանգնեցնի ԱԺ-ի առաջ, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից և ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի կանգնել այս ԱԺ-ի առաջ, պատասխանել հարցերին ու լսել ելույթներ: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը սարսափած են այս ամբիոնի մոտ կանգնելուց, եթե նրանք գտնում են, որ այդպես չի՝ թող գան կանգնեն: Քաղաքականությունից են սարսափում, ես վստահեցնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը սարսափում է այս խորհրդարանի առաջ կանգնելուց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին և ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ Ալեքսանյանն ասաց. «Գալ ԱԺ ամբիոնի առաջ կանգնել ու ասել՝ ասում էիք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը 200 միլիոն դոլար է պահանջվում, ծիծաղելի է: Վաղն էլ գալու են ասեն՝ ասում էիք Ռոբերտ Քոչարյանը սպասնել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու: 200 միլիարդ դոլար մարդկանցից փող է պահանջվում, ասում են՝ աշխատել ենք, էդ որտեղ եք աշխատել՝ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Քոչարյանի մյուս տղան Տանզանիայում բուքմեյքերական ընկերություններ էր առնում, Աղդամից էին բերել, թե Հորադիզից: Հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր պատգամավորների լկտի, փողոցային հայհոյանքներին, սադրանքներին ու վիրավորանքներին ի պատասխան մենք՝ որպես մարդ, պահի տակ մեզ չենք կարողանում զսպել ու ի պատասխան նույնին շատ ավելի թեթև եղանակներով փորձում ենք պատասխանել: Իհարկե, սխալ է ընդդիմության մակարդակին իջնելը»:

15 Մայիս, 2025 12:09
Վեր