Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կա համաձայնություն քննարկումները շարունակել, չեմ բացառում, որ դրանք կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաև ԱԳ նախարարների, դա լավ նորություն է: Հայկական կողմը և միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության պայմանագրի կնքումը»,- ճեպազրույցում խոսելով Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմաններին և արդյոք դրանք փակուղային չեն նշեց.«Փակուղային չի կարող լինել, առնվազն առաջարկներին ՀՀ-ն ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք ներկայացվել են և քննարկումը տեղի է ունենում, այն մտավախությունենրը, որոնք հնչեցնում է Ադրբեջանը իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն»:
Հարցին, արդյոք նախապայման է նաև ՀՀ-ից ռուսական ռազմաբան հանելը, արձագանքեց.«ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան ՀՀ տարածքից հանելու հարցը, դա աբսուրդ է, ն նման բան չի կարող քննարկվել, չգիտեմ ով է ըտենց խելացի բաներ ասում»: