Դա խնդրանք էր Փաշինյանին, որ չարագացնի քրեական գործը․ Ազատ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին Zarkerak - Դա խնդրանք էր Փաշինյանին, որ չարագացնի քրեական գործը․ Ազատ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Zarkerak Zarkerak - Դա խնդրանք էր Փաշինյանին, որ չարագացնի քրեական գործը․ Ազատ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
Դա խնդրանք էր Փաշինյանին, որ չարագացնի քրեական գործը․ Ազատ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Դա խնդրանք էր Փաշինյանին, որ չարագացնի քրեական գործը․ Ազատ Արշակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անվստահություն հայտնելու ակցիան ժամանակավրեպ է և տեխնիկապես անհեթեթ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էդգար Ղազարյանի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ այդ գործընթացը լուրջ չէ. «Հայաստանն արդեն այն կարգավիճակն ունի, որ անվստահություն հայտնելու համար հարկավոր է սկսել վստահությունից, մենք վստահում ենք այսինչ մարդուն, նրա քաղաքական ծրագրին, քաղաքական թիմին և անվստահություն ենք հայտնում իքս մարդուն: Այդ մերժումը չպետք է լինի աբորիգենի մակարդակով: Այդ իմաստով դա ոչ պրոֆեսիոնալ ինքնագործունեություն է: Պետք է լինի գաղափար, ծրագիր ու անձնակազմ, դա ավելի հեռանկարային կլիներ: Անձնական, քաղաքական կարիերայի տեսակետից դա հնարանք է Էդգար Ղազարյանի կողմից, նման «տրյուկներ» ինքը լավ է անում»:

Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու ընտրելու մասին հայտարարությանը՝ Արշակյանը նշեց. «Էդմոն Մարուքյանն ի տարբերություն Էդգար Ղազարյանի ունի մեկ թերություն, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին զինակիցն է, հովանավորյալն է, ապահարզանը պետք  է տա, թե չէ ստացվում է, որ երկու հոգի ՔՊ-ից ծրագիր են մշակել և հրավիրել են նախկին դաշնակցին, այս իմաստով երեքն էլ խնդիր ունեն: Նրանք ճիշտ ձևով չեն հեռացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, քաղաքական ծրագրով չեն հեռացել, կիսաքրեական կիսանեղացած ձևով են հեռացել, դա քաղաքական դիվիդենտ չի բերում, վարկանիշը չի բարձրացնում: Այդ թեկնածուին առաջարկելն իրենց կողմից սխալ էր»:

Թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի միանում նշված գործընթացներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Անհաջողության հասնելու դեպքում սա խայտառակություն է, այսինքն՝ նշանակում է ուժերը ճիշտ չհաշվարկել, ճիշտ չգնահատել վիճակը և ձախողվել: Նման գործընթաց սկսողներին այդ ձախողվածի պիտակը սպառնում է»:

Այս ամենի համատեքստում Ազատ Արշակյանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցի մասին. «ԱԺ-ում Գլխավոր դատախազի հայտնի հաշվետվությունը շատ մտահոգիչ է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի համար, նրանք շտապ քայլեր են անում անվտանգությունն ապահովելու համար, այսինքն՝ դա ինքնապաշտպանության ակցիա է, ունեցվածքը փրկելու ակցիա: Քրեական հետապնդումը քաղաքականում է, ապագա իշխանության համար հայտ ներկայացրած անհատը դառնում է քաղաքական անհատ, ոչ թե քրեական: Նրա նարատիվը խիստ գործընկերային էր ՔՊ-ի համար, այսինքն՝ նա առաջարկում էր լինել երկրորդը:  Նա ասում էր, որ շատ ավելի ցածր քաղաքական ապագա եմ խոստանում հայ ժողովրդին, այսինքն՝ դրանով ինքն առաջ է մղում «Քաղաքացիական պայմանագիր» ուժին: Ռոբերտ Քոչարյանն իրեն պահում է որպես ցածր մակարդակի կոլխոզնիկի պարտկոմ»:

Արշակյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է համագործակցություն. «Երրորդ ուղերձն էլ Ռուսաստանին էր ուղղված, բայց այնտեղ էլ նրան չեն լսում, եթե լսեին՝ չէին վտարի: Ռուսների համար նա յուրային չէ, դասալիք է, ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը, նրանք երկուսն էլ Եվրոպայի հետ «սիրավեպ» են ունեցել: Ռուսաստանին ուղղված իր կոչը նույնպես ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, այսինքն ասում էր՝ համեմատության մեջ դու շահում ես: Ընդհանրապես դա խնդրանք էր Փաշինյանին, որ չարագացնի քրեական գործը»:

Արշակյանը նաև նշեց, որ ՀՀ ներքաղաքական դաշտում վերը նշված գործընթացներով այդ ուժերը պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին:

 

Աննա Բզնունի

20 Մայիս, 2025 17:34
Վեր