ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է  ԼՂ-ի պատկանելիությունը Ադրբեջանին. ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը. Արարատ Միրզոյան Zarkerak - ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է  ԼՂ-ի պատկանելիությունը Ադրբեջանին. ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը. Արարատ Միրզոյան
Zarkerak Zarkerak - ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է  ԼՂ-ի պատկանելիությունը Ադրբեջանին. ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը. Արարատ Միրզոյան
ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է  ԼՂ-ի պատկանելիությունը Ադրբեջանին. ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը. Արարատ Միրզոյան

ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է  ԼՂ-ի պատկանելիությունը Ադրբեջանին. ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ջերմուկի ուղղությմաբ հարձակումը հենց այդպիսի հարց է»,- Երևանում կայացող ասուլիսում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն հարցերից, որոնց շուրջ ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն իրադարձությունների տարբեր մեկնաբանություններ: 

«Այս հարցն անկյունաքարային  է եղել նաև հետազա զարգացումներում  և դիրքորոշումների համար,  այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում»,- ասաց Միրզոյանը: 

Հիշեցրեց, որ 2022-ի օգոստոսին   ռուսական կողմը  միջնորդական առաջարկություն է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին, ՀՀ-ն իր համաձայնությունը հայտնել է, ադրբեջանական կողմը չի տվել դրական դիրքորոշում.«Ապա սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք  ադրբեջանական ԶՈՒ-երի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ  և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում:  Մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին՝  և ՌԴ-ին, և ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմական դաշնակիցներին,  գործողությունները, որոնք դրան հետևեցին  գոհացուցիչ չէին և արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ  հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռ 1991-ից գործող  ստորագրված ընկալումն  այն մասին, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում եմ իրար տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա »,- ասաց Միրզոյանը:

«Ինչ վերաբերում է այս հարցում ԼՂ խնդրին, ապա տարիներ շարունակ ՀՀ դիրքորոշումը  եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերջ հետ, այդ թվում  հարկ եմ համարում հիշեցնել, որ ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է  ԼՂ-ի պատկանելիությունը Ադրբեջանին»,- ասաց Միրզոյանն ու ընգծեց, որ ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը: 

21 Մայիս, 2025 13:43
Վեր