Աուտիզմ ունեցողները կարող են գերզգայուն լինել ձայների, լույսերի նկատմամբ, բայց կարող էին ադապտացնել միջավայրին և Դավիթը գոնե 5 րոպեով լիներ բեմում․ մասնագետ Zarkerak - Աուտիզմ ունեցողները կարող են գերզգայուն լինել ձայների, լույսերի նկատմամբ, բայց կարող էին ադապտացնել միջավայրին և Դավիթը գոնե 5 րոպեով լիներ բեմում․ մասնագետ
Zarkerak Zarkerak - Աուտիզմ ունեցողները կարող են գերզգայուն լինել ձայների, լույսերի նկատմամբ, բայց կարող էին ադապտացնել միջավայրին և Դավիթը գոնե 5 րոպեով լիներ բեմում․ մասնագետ
Աուտիզմ ունեցողները կարող են գերզգայուն լինել ձայների, լույսերի նկատմամբ, բայց կարող էին ադապտացնել միջավայրին և Դավիթը գոնե 5 րոպեով լիներ բեմում․ մասնագետ

Աուտիզմ ունեցողները կարող են գերզգայուն լինել ձայների, լույսերի նկատմամբ, բայց կարող էին ադապտացնել միջավայրին և Դավիթը գոնե 5 րոպեով լիներ բեմում․ մասնագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ՝ ավելի շուտ ուսուցչական անձնակազմը չի ուզել, վախեցել է, պատրաստ չի եղել ինչ-որ նոր դժվարություն կրել՝ միջավայրը հարմարեցնել երեխային: Թեև Դավիթին չեմ ճանաչում, չգիտեմ միջավայրում իրեն ինչպես է դրսևորում և ինչ առանձնահատկություններ ունի, ամեն դեպքում կարծում եմ, որ ուղղակի ուզեցել են գեղեցիկ  ինչ-որ բան մատուցել և «նեղվել են», որ երեխան կարող է ինչ-որ ձայներ, վարքային դրսևորումներ ունենալ, ուսուցիչներն էլ մտածել են՝ չեն կարողանա կառավարել ու գուցե չեն պատկերացրել ինչ է հնարավոր լինի բեմի վրա» ,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Աուտիզմ» ազգային հիմնադրամի երիտասարդների և դեռահասների ծրագրի խմբի ղեկավար  Գոհար Կարապետյանն՝ անդրադառնալով Գորիսի բնակիչ Սյուզի Շալունցի երեկվանից համացանցը հուզած մի գրառման, որտեղ նշում էր, որ  աուտիզմ ունեցող իր շրջանավարտ որդին հնարավորություն չի ունեցել մասնակցել Վերջին զանգի միջոցառմանը, ինչպես նա էր նշել՝ «աշխարհը պատրաստ չէր իր որդուն ընդունել»

Գոհար Կարապետյան

Գոհար Կարապետյանի խոսքով, մարդաշատ միջավայրերը աուտիզմ ունեցող անձանց վրա կարող է վատ անդրադառնալ. «Իրենք կարող են գերզգայուն լինել, ագրեսիվ՝ և՛ ձայների, և՛ լուսավորության, և՛ նոր տարածքի նկատմամբ: Առհասարակ մեծ միջոցառումներին մասնակցելը իրենց համար կարող է լինել սթրեսային՝ հանգեցնելով վարքային տարբեր դրսևորումների, սա հարցի մի կողմն է: Բայց չէ՞ որ դպրոցի ուսուցիչներն աշխատել են այս երեխայի հետ, գիտեն նրա հնարավորությունները և կարող էին ճիշտ գնահատել իրավիճակը»: 

Ըստ մասնագետի,  առանց վարկաբեկելու դպրոցական կոլեկտիվին, հենց նման իրավիճակներում է, որ զգացվում է մասնագիտական վերապատրաստումների և երեխաների ներառականության գործիքների պակաս.«Հաշվի առնելով երեխայի առանձնահատկությունները՝ իրենք կարող էին օրինակ 2-3 ամիս շուտ երեխային ծանոթացնել այն միջավայրին, որտեղ անցկացվելու է Վերջին զանգը, ադապտացնել նրան միջավայրին, գուցե երեխան ուղղակի կարիք ուներ տարածքին սովորելու, որ գոնե 5 րոպեով հնարավորություն ունենա կանգնել իր ընկերների կողքին:  Գուցե ուսուցիչներն այդ բարդ աշխատանքը  չեն ուզել իրականացնել, միանշանակ չեմ կարող ասել, բայց գոնե մի քանի րոպե կարելի էր կազմակերպել, որ ինքն էլ բեմում լիներ»:

Գոհար Կարապետյանը նաև նշեց, որ այս հարցում կարելի էր առավել բաց լինել ծնողի հետ, վերջինիս էլ ներառելով գործընթացում.«Կարող էին ասել, որ երեխան ծնողի հետ բեմ բարձրանա, ուսուցիչներն ու ծնողը համատեղ կարող էին լուծում գտնել, որ երեխան չտուժի»:

Մասնագետը հատկանշական համարեց նաև համադասարանցիների և նրանց ծնողների վերաբերմունքը՝ չբացառելով, որ վերջիններս չեն ուզել աուտիզմ ունեցող երեխայի հետ հայտնվել նույն բեմում.«Նախ ծնողը պետք է դաստիարակած լիներ, որ եթե սովորողը դպրոցում ունի  իրենից տարբերվող ընկեր,  ինքը պարտավոր է հարգել, աջակցել,  միգուցե հենց դասարանը պետք է ասեր՝  թող Դավիթը մեզ հետ կանգնի բեմում»:

Գոհար Կարապետյանը իրավիճակը համարեց տրավմատիկ թե՛ Դավիթի, թե՛ նրա ծնողների համար.«Միգուցե երեխայի ըմբռնումն այնքան շատ  չի, որ ընկալի՝ ինչ է տեղի ունեցել, որովհետև աուտիզմ ունեցող մարդիկ շատ տարբեր են, մեկը գիտակցում է, մյուսի համար միևնույն է՝ ինքն իր աշխարհից դուրս չի գալիս:  Բայց եթե հասկացել է, ապա գիտակցում է՝ իրեն բեմ չեն բարձրացրել, իր ամբողջ դասարանը գնացել է միջոցառման ու իրեն չի կանչել: Ծնողն էլ ինչպես ցանկացած ծնող սպասել է այդ օրվան, նրան պետք է խրախուսեին՝ որ մենակ չէ, իր կողքին աջակիցներ կան: Հիմա երկուսն էլ հասկացան՝ հասարակությունից աջակցություն չունեն ՝ հայտնվելով չարդարացված սպասումների մեջ»:

 

Մի կողմից թմբկահարվում է ներառականության կարևորության մասին, մյուս կողմից իրավունքների ցցուն խախտումներ կան, գուցե պետությունը չի՞ հաջողում ներառականության գործընթացում.«Կարծում եմ՝ կտրուկ գնահատական էլ չարժի տալ, շատ դպրոցներում իսկապես շատ մեծ աշխատանք տարվում է, ինչ-որ անհատական դեպքից չենք կարող ասել, որ բոլոր դպրոցներում իրավիճակը վատ է: Բայց դեռ  շատ երկար տարիների  աշխատանք է պետք տանել  և՛ ուսուցիչների, և՛ մասնագիտական թիմերի հետ, որ հասկանանք՝  ներառված աշակերտն իրավունք ունի մասնակցելու միջոցառումներն, լիարժեք ներգրավելու և ոչ մեկս չենք կարող մեր անձնական տեսակետով, սուբյեկտիվ որոշումներով երեխաներին մեկուսացնել այդ գործընթացից»:  

Խոսելով հատուկ կարիքներ ուենցող անձանց ներառականության մասին՝ մասնագետն ընդգծեց, թեև դրական դինամիկա կա, բայց հասարակության ըմբռնումները դեռ մտահոգիչ են.«Մենք դեռ ընդունման  ճանապարհի սկզբնակետում ենք: Հասարակությունից տարբերվող մարդիկ պետք է հայտնվեն սրճարաններում, ժամանցի վայրերում, փողոցում,  որ տեսնենք նրանց: Շատ մեծ աշխատանք պետք է տարվի՝ մանկապարտեզից, դպրոցից սկսած և՛ ծնողների, և աշակերտների համար:  Եթե մենք ակամայից հայտնվել ենք նրանք կողքին, պետք է ավելի քան  գրագետ մոտեցում ցուցաբերել»:

Գոհար Կարապետյանի դիտարկմամբ՝ անկախ նրանից որքանով է հանրությունը հանդուրժող հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ վերջիներս ունեն իրավունք հավասար պայմաններում սովորել  դպրոցներում բոլոր մնացած երեխաների նման.«Եվ բոլորս այդ իրավունքը պարտավոր ենք ապահովել»:

Նշենք, որ հարցի վերաբերյալ Zarkerak.am-ը պարզաբանում է խնդրել ԿԳՄՍ նախարարարությունից։

Հարցով ակտիվ զբաղվում ենք, նախարարը նախատեսում է հանդիպել Դավիթի հետ. ԿԳՄՍ նախարարի խոսնակը՝ աուտիզմ ունեցող շրջանավարտի՝ Վերջին զանգին չմասնակցելու մասին
 

Մարիամ Մկրտչյան

 

   

 

 

23 Մայիս, 2025 16:10
Վեր