Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի համար անհավատալի է, որ Իսրայելը կարող էր այսպիսի հարձակում իրականացնել առանց ԱՄՆ-ի համաձայնության կամ աջակցման։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին:
Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակումը փաստացի բացառում է որևէ բանակցություն։
«Չի կարելի միաժամանակ խոսել խաղաղության ու բանակցությունների մասին և թույլ տալ, որ Իսրայելը խախտի Իրանի տարածքային ամբողջականությունը», – նշել է պաշտոնյան։
Բաղաեին հայտարարել է՝ Թեհրանը ԱՄՆ-ին է համարում պատասխանատու Իսրայելի գործողության հետևանքների համար։
Միևնույն ժամանակ, նա կրկնել է՝ կիրակի Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների հարցով դեռ վերջնական որոշում չկա:
Բաղաեին հավելել է, որ Իսրայելը ցանկանում է Արևմուտքի երկրներին ներքաշել տարածաշրջանային պատերազմների մեջ, և այդ հարձակմամբ կարողացել է վնասել դիվանագիտական գործընթացը։