Լայնածավալ պատերազմն արդեն փաստ է, և դրսևորվում են նաև շարունակականության որոշակի միտումներ. Արմեն Պետրոսյանը՝ Իսրայել-Իրան հակամարտության և հնարավոր սցենարների մասին Zarkerak - Լայնածավալ պատերազմն արդեն փաստ է, և դրսևորվում են նաև շարունակականության որոշակի միտումներ. Արմեն Պետրոսյանը՝ Իսրայել-Իրան հակամարտության և հնարավոր սցենարների մասին
Zarkerak Zarkerak - Լայնածավալ պատերազմն արդեն փաստ է, և դրսևորվում են նաև շարունակականության որոշակի միտումներ. Արմեն Պետրոսյանը՝ Իսրայել-Իրան հակամարտության և հնարավոր սցենարների մասին
Լայնածավալ պատերազմն արդեն փաստ է, և դրսևորվում են նաև շարունակականության որոշակի միտումներ. Արմեն Պետրոսյանը՝ Իսրայել-Իրան հակամարտության և հնարավոր սցենարների մասին

Լայնածավալ պատերազմն արդեն փաստ է, և դրսևորվում են նաև շարունակականության որոշակի միտումներ. Արմեն Պետրոսյանը՝ Իսրայել-Իրան հակամարտության և հնարավոր սցենարների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրանի միջուկային ծարգիրը կարող էր ունենալ դիվանագիտական լուծում, իսկ դա որևէ կերպ չէր բխում Իսրայելի շահերից, քանի որ Իսրայելը մշտապես հայտարարել է, որ իր համար Իրանի միջուկային ծրագրի միակ լուծումը ռազմական լուծումն է, այսինքն՝ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակով պայմանավորված, քանի դեռ շարունակվում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը, Իսրայելը փաստացի գնաց նման ագրեսիվ գործողության և ինչպես տեսնում ենք՝ առայժմ արձանագրում է որոշակի հաջողություններ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդարդառնալով Իսրայել-Իրան հակամարտությանն ու ընթացող ռազմական գործողություններին՝ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ այս գործողության վերլուծությունները ցույց են տալիս, որ Իսրայելը տևական ժամանակ էր պատրաստվել դրա իրականացմանը. «Մեծ հաշվով այդ երկու երկրների միջև արդեն իսկ ընթանում է լայնածավալ պատերազմ: Իրենց միջև չկա ցամաքային սահման և հիմնական պատերազմն ընթանում է և կարող է  շարունակվել օդային եղանակով: Լայնածավալ պատերազմն արդեն փաստ է և դրսևորվում են նաև շարունակականության որոշակի միտումներ: Թե որքան կարող է շարունակվել, մի քանի տարբերակ կարող եմ նշել. առաջինը, եթե կողմերից որևէ մեկը հասնի իր խնդիրների առավելագույն լուծմանը, Իսրայելի պարագայում՝ Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունն է, Իրանի պարագայում՝ Իսրայելին այնպիսի վնասներ հասցնելը, որը կարող է Իսրայելի ներսում և տարածաշրջանում առաջացնել օբյեկտիվ պահանջ Իսրայելից՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Մյուս տարբերակը՝ միջազգային հանրության միջամտության հնարավորությունն է: Այս մասով որոշակի միտումներ նկատվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի կողմից, բայց դեռևս շոշափելի արդյունքներ չեն երևում»:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության հասնելու վերաբերյալ հայտարարություններին՝ Պետրոսյանն ընդգծեց. «Կար բանակցային գործընթաց, բայց փաստացի այն անարդյունավետ էր և դրա հաջորդ շրջափուլն այդպես էլ տեղի չունեցավ Իսրայելի գործողության հետևանքով: Դոնալդ Թրամփի հայտարարությունն ավելի շատ դիվանագիտական, քաղաքական հայտարարություն է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ հակամարտությամբ, այլ ավելի շատ հակված է, որպեսզի  կողմերի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով և ԱՄՆ-ն լինի այդ հիմնական միջնորդը: Բայց ինչպես տեսնում ենք՝ ԱՄՆ-ն փաստացի չի փորձում ազդել Իսրայելի քայլերի վրա, այլ պոստ ֆակտում արձանագրում է Իսրայելի նախաձեռնած գործողություններին»:

Արևելագետը նշեց, որ Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա. «Իրանը նախկինում էլ հայտարարել է, որ չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, Իրանը պնդել է խաղաղ ատոմի ծրագրի մասին, և նախօրեին Իրանի արտգործնախարարն էլ հայտարարեց, որ  պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե իրենց դեմ հարձակումները դադարեցվեն: Անկախ նրանից, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա այս հակամարտությունը, արդյոք կարձանագրվի կողմերից մեկի լիակատար հաջողություն, թե ինչ-որ փուլում հրադադար կհայտարարվի, ըստ էության, մենք արձանագրել ենք, որ Իրանի դիրքերը որոշակիորեն թուլանալու են: Եթե դա չլինի, ապա ամենավատ սցենարը կլինի, որ գործընթացները տեղափոխվելու են հենց Իրանի տարածք, դա վատթարագույն սցենարը կարող է լինել՝ ունենալով կոնկրետ հետևանքներ գուցե նաև մեր տարածաշրջանում ռազմական նոր լարվածությունների առաջացմամբ»:

Անդրադառնալով այս գործողությունների Հարավային Կովկասի վրա հնարավոր ազդեցությանը՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Բնականաբար, Իրանի դիրքերի թուլացումը ենթադրում է Թուրքիայի ազդեցության մեծացում և դրան զուգահեռ նաև Ադրբեջանի համար առավել դրական միջավայրի առաջացում՝ հատկապես Հայաստանի հետ կապված խնդրիների մասով, որովհետև գիտենք, որ Իրանի և Հայաստանի դիրքորոշումները մեր տարածաշրջանում Ադրբեջանի պլանների մասով բավականաչափ ներդաշնակ են: Իսկ ավելի վատթարագույն սցենարի դեպքում իհարկե, եթե գործողությունները շարունակվեն և տարածվեն Իրանի տարածքում, դա կարող է հանգեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ավելի ակտիվացման, թե՛ իրանական, թե՛ Հայաստանի ուղղությամբ՝ փորձելու իրականացնել այն ռազմավարական ծրագրերը, որոնք տևական ժամանակ նախապատրաստվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Իրանի դեմ, այսպես կոչված, հարավային Ադրբեջանի ծրագրի իրականացում, իսկ Հայաստանի ուղղությամբ «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրի իրականացում»:

 

Աննա Բզնունի

16 Հունիս, 2025 14:21
Վեր