Անհանգստությունը համատարած է, բայց Իրանի ժողովրդի կամքն անկոտրուն է. ինչ է պատմում մեր հայրենակիցը Թեհրանից Zarkerak - Անհանգստությունը համատարած է, բայց Իրանի ժողովրդի կամքն անկոտրուն է. ինչ է պատմում մեր հայրենակիցը Թեհրանից
Zarkerak Zarkerak - Անհանգստությունը համատարած է, բայց Իրանի ժողովրդի կամքն անկոտրուն է. ինչ է պատմում մեր հայրենակիցը Թեհրանից
Անհանգստությունը համատարած է, բայց Իրանի ժողովրդի կամքն անկոտրուն է. ինչ է պատմում մեր հայրենակիցը Թեհրանից

Անհանգստությունը համատարած է, բայց Իրանի ժողովրդի կամքն անկոտրուն է. ինչ է պատմում մեր հայրենակիցը Թեհրանից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ներվային անհանգստությունները համատարած են, մարդիկ հոգեպես  ճնշված են, բայց Իրանի ժողովրդի կամքն անկոտրուն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թեհրանահայ Ռուբեն Շահբազյանսը՝ Իրանում ներկա վիճակը բնորոշելով որպես անհանգիստ և անորոշ: 

Հիշեցնենք, որ hունիսի 13-ին Իսրայելը հարձակում է սկսել Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով վնասել են միջուկային օբյեկտներ, սպանելով բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ:  Իրավիճակը շարունակում է լարված մնալ,  Իրանը ևս պատասխան հարձակումներ է իրականացնում, փոխադարձ հարվածները շարունակվում են: 

Նրա խոսքով՝   Թեհրանի, ինչպես նաև հարվածների թիրախ դարձած Թավրիզ և Սպահան քաղաքներում հայ համայնքում մարդկային կորուստներ,  ինչպես նաև տուժածներ չկան.«Ոչ մի վնաս և ոչ մի դժբախտություն չի պատահել համայնքին:  Հայ համայնքը Թեհրանում ունի իր տարբեր թաղերը, հատկապես երկու թաղերում հայերն ավելի խտացված են բնակվում, իհարկե մեր համայնքն էլ Իրանի ժողովրդի նման ունի իր մտահոգությունները: Երկիրը կարողանում է իր դիմադրությունը ցույց տալ,  ժողովրդի մտահոգությունն այն է, որ այս պատերազմը  երկարատև չշարունակվի»: 

Նա նաև նշեց, որ հայկական որոշ դպրոցներ, իրավիճակով պայմանավորված, տարեվերջյան քննությունները հետաձգել են,  իսկ եկեղեցիները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը, երեկ Թեհրանում նաև պատարագ է անցկացվել: 

Ռուբեն Շահբազյանսն ընդգծեց, որ թեև խուճապ չի նկատում, բայց  հատկապես այն ընտանիքները, որոնք ունեն տարեցներ և երեխաներ փորձում են վերջիններիս  տեղափոխել առավել անվտանգ շրջաններ.«Մտահոգություններից ելնելով՝ տեղացիների շրջանում լինում են տեղաշարժեր կենտրոնական քաղաքներից դեպի գյուղաքաղաքներ: Տեղյակ եմ, որ հայ համայնքից ոմանք ցանկանում են  տեղափոխվել Հայաստան, բայց հայերի շրջանում ևս խուճապի ականատես չեմ եղել»:  

 

 

Մարիամ Մկրտչյան

16 Հունիս, 2025 14:25
Վեր