Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ Zarkerak - Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Zarkerak Zarkerak - Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Կտեսնեք հոգևորականների հետ ինչ է լինում, երբ մտնեն քաղաքական պայքարի մեջ. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կաշառակեր է, այլ նաև՝ անգրագետ:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։ Բանն այն է, որ Քոչարյանը նեղսրտել է, որ Կառավարության ղեկավարն իրեն կաշառակեր է անվանել, իսկ Սիմոնյանը՝ «մարդասպան, թալանչի, կոռումպացված անձնավորություն»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ին՝ Հովհաննիսյանն ասում է՝ արդեն հայտնի փաստ է, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի:

Ըստ նրա՝ հոգևորականները Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակ ունենանալը կարծես թե սխալ են հասկանում: Դա այն մասին չէ, որ ինչ ուզենան՝ կարող են անել, ումից ուզենան՝ երեխա ունենան, հետո զբաղեցնեն կուսակրություն պահանջող եկեղեցական պաշտոններ:

Խայտառակություն է այն, որ հոգևորականներն ասում են, թե չունեն կաթողիկոսի այլ թեկնածու, քան կուսակրոնությունը խախտած Կտրիճ Ներսիսյանն է, նկատում է նա:

Վերջինս կարծում է, որ Եկեղեցու ներսում ևս կա ընդզվում այս ամենի դեմ:

Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ շատ հոգևորականներ քրեական մշակույթին հատուկ մտածելակարեպ ունեն:

Անդրադառնալով ԼՂ նոր պետնախարար ընտրելուն՝ պատգամավորը դրանում ՀՀ պետականությանը հարվածելու ռիսկ է տեսնում:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

 

17 Հունիս, 2025 21:47
Վեր