Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ. Արեն Մկրտչյան Zarkerak - Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ. Արեն Մկրտչյան
Zarkerak Zarkerak - Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ. Արեն Մկրտչյան
Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ. Արեն Մկրտչյան

Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ. Արեն Մկրտչյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ: Ընդ որում՝ սա մենք չենք ասում, 10 պատվիրաններից մեկն է ասում: Ասում է՝ եթե ուզում ես շնանաս, կուսակրոնության ուխտ մի՛ ընդունիր: Դուք կրոնի հետ այնքան կապ ունեք, ինչքան կույս եք: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստի իր ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանության և Եկեղեցու միջև ծավալվող քննարկումներին:  

«Մյուս պատվիրանն ասում է՝ մի՛ գողացիր: Ըստ բաց աղբյուրների՝ Կտրիճ Ներսիսյանի շվեյցարական HSBC բանկի հաշվեհամարին 2006-2007 թվականներին եղել է 1 մլն 100 հազար դոլար չգողացված գումար:

Ըստ մյուս պատվիրանի՝ քո տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: Այսինքն՝ ասում է՝ կիրակի, որ Աստծո անունից պատարագ ես հրավիրում, պատարագն ընդդիմադիր քաղաքական քարոզի մի՛ վերածիր:

Մեկ այլ պատվիրան ասում է՝ ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ նրա քեռու կնոջ վրա աչք մի՛ ունեցիր, ա՛յ ձեր խիղճը կտրվի»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն քննարկումներին, թե Եկեղեցու ու կառավարող ուժի միջև անջրպետ կա, Արեն Մկրտչյանը չհերքեց. «Անջրպետը Bentley-ն է: Բրիտանական ավտոդրոմի այդ զարդը՝ Bentley-ն, սիմվոլն է ու առանցքն այս բանավեճի»:

18 Հունիս, 2025 16:10
Վեր