Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների հարազատների հետ ես հանդիպել եմ երկու շաբաթ առաջ, ինչպես նախկինում, մեր հանդիպումները երբեք չեն լուսաբանվում: Այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն, իրենք ինձ տվել են հինգ կոնկրետ հարց, որի շուրջ պայմանավորվել ենք, որ այդ հինգ հարցերով ես անձամբ կզբաղվեմ, և հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը, որ օրը փոխանցեք, ուղիղ երկու ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց. «ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չէր կարող փոխել: Կա ինստիտուցիոնալ կառույց և մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում: Ես արդեն այդ հինգ հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ և ինչպես պայմանավորվել ենք՝ կհանդիպենք երկու ամիս անց»: