Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում՝ ազատվելու են աշխատանքից, ոչ մեկին ներում չի լինելու: Այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, ոչ մեկ չի ազատվի, մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար: Նրանք ովքեր ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ հետո «Տաշիր պիցցա»-ում կարան աշխատեն, թե՝ չէ»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ թքած չունեն ՀԷՑ-ի վրա, որովհետև ՀԷՑ-ը ՀՀ-ի պետական, ռազմավարական ենթակառուցվածքն է և չեն կարող չխառնվել: