Ցանկացած եկեղեցական՝ Կաթողիկոսից մինչև քահանա, հավասար է օրենքի առաջ. Արտաշես Խալաթյան Zarkerak - Ցանկացած եկեղեցական՝ Կաթողիկոսից մինչև քահանա, հավասար է օրենքի առաջ. Արտաշես Խալաթյան
Zarkerak Zarkerak - Ցանկացած եկեղեցական՝ Կաթողիկոսից մինչև քահանա, հավասար է օրենքի առաջ. Արտաշես Խալաթյան
Ցանկացած եկեղեցական՝ Կաթողիկոսից մինչև քահանա, հավասար է օրենքի առաջ. Արտաշես Խալաթյան

Ցանկացած եկեղեցական՝ Կաթողիկոսից մինչև քահանա, հավասար է օրենքի առաջ. Արտաշես Խալաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եկեղեցու և պետության անջատ լինելու մասին սահմանադրական թեզն ընդամենը վերաբերում է բուն պետության կառուցակարգին Եկեղեցու մասնակցության բացակայությանը և հակառակը՝ Եկեղեցու գործառման կառուցակարգում պետության մասնակցության բացառմանը: Որպես հասարակության անդամներ՝ ցանկացած եկեղեցական՝ Կաթողիկոսից մինչև քահանա, սարկավագ կամ դպիր՝ հավասար է օրենքի առաջ մյուս քաղաքացիների հետ, հետևաբար իրավակարգը տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա՝ անկախ նրանց հոգևոր կամ այլ սոցիալական, պաշտոնեական կամ այլ պատկանելիությունից: Այո, իրավապահ մարմինները կարող են գործողություն իրականացնել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Մայր Աթոռում ստեղծված լարված իրավիճակին՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեղադրանք լինելու պարագայում օրենքը թույլատրում է ձերբակալել նաև Կաթողիկոսին՝ Խալաթյանն ասաց. «Այստեղ որևէ բացառություն որևէ անձի հետ կապված չի կարող լինել, կարող են օրենքով նախատեսված լինել անձեռնմխելիության հաղթահարման ինչ-որ կառուցակարգեր, բայց Սահմանադրությունը հստակ սահմանում է այն սուբյեկտների շրջանակը, որոնք նման կառուցակարգերից օգտվում են: Կաթողիկոսը և այլ հոգևորականներ, քանի որ պետական պաշտոնատար անձ չեն հանդիսանում, հետևաբար այդ ընթացակարգերից չեն օգտվում»:

Արտաշես Խալաթանն նշեց, որ պետք չէ Եկեղեցին նույնացնել որոշ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականների  հետ. «Եկեղեցին մի կառույց է, որը միավորում է բոլոր հավատացյալներին և հետևաբար այստեղ ևս որոշակի ժողովրդավարական սկզբունքները պետք է պահպանվեն: Եկեղեցում կան հոգևորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, իհարկե, այս երևույթն ընդունելի չի կարող լինել: Եկեղեցու առաքելությունն է հավասար վերաբերմունք ցույց տալ բոլոր հավատացյալների նկատմամբ: Եկեղեցականների քաղաքականության մեջ ներգրավվելն անհամատեղելի է իրենց հոգևոր կոչման հետ և միայն հոգևոր կոչումը դադարեցնելուց հետո կարող են  քաղաքականությամբ զբաղվել, հոգևորականը չի կարող Աստծո խոսքը քարոզել՝ ելնելով իր քաղաքական նախասիրություններից»:

Անդրադառնալով նաև «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձի բացահատման դեպքին՝ իրավագետը նշեց. «Հասարակության մեջ պետք է լինեն որոշակի կարմիր գծեր, որոնք հասարակությունը պետք է չհատի: Ահաբեկչությունը և բռնությունը որևէ կերպ որևէ դրսևորմամբ պետք է բացառվեն հասարակության մեջ: Ցավոք, հասարակության մեջ կան որոշակի շերտեր, որոնք ֆետիշացնում են բռնությունը կամ առնվազն գտնում են բռնության հիմնավորումներ, որոշակի արդարացումներ: Դա ցույց է տալիս, որ հասարակության մեջ առկա են որոշակի հիվանդագին դրսևորումներ, ընդ որում դրա մեջ, այդ թվում՝ Եկեղեցու որոշ հայրեր, ունեն իրենց բացասական ներդրումը: Եկեղեցին պետք է ամբողջովին սահմանափակվի երկրի հոգևոր անվտանգության ապահումով: Նման զարգացումները և դրանց որոշակի արդարացումները ցույց են տալիս, որ Հայաստանում իրավականությունը, անվտանգությունն ամենևին անշրջելի չեն և սա լուրջ մտորելու տեղիք է տալիս»:

Խալաթյանն ընդգծեց, որ խոսքը երկիրը ներսից պայթեցնելու և անկառավարելի իրավիճակ ստեղծելու մասին էր. «Եթե այսօր պետության իրավարկարգը պահպանող մարմինները գործեն արդյունավետ, նրանք կկարողանան կանխել նման դրսևորումները: Այստեղ մեր իրավապահ և դատական համակարգը մեծ գործ ունի իրականանցնելու»:

 

Աննա Բզնունի

27 Հունիս, 2025 16:08
Վեր