Կտրիճ Ներսիսյանը շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, վստահ ենք, որ ինքը գնալու է. Ալեն Սիմոնյան Zarkerak - Կտրիճ Ներսիսյանը շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, վստահ ենք, որ ինքը գնալու է. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Կտրիճ Ներսիսյանը շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, վստահ ենք, որ ինքը գնալու է. Ալեն Սիմոնյան
Կտրիճ Ներսիսյանը շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, վստահ ենք, որ ինքը գնալու է. Ալեն Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանը շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, վստահ ենք, որ ինքը գնալու է. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Լևոն Քոչարյանը լուրջ չի, ինքը եկել է այստեղ իր հորը պաշտպանելու, ինքը քաղաքականությունից այնքան է հեռու, ինչքան հնարավոր է: Ցույցերի մասին խոսելիս ինքը պետք է լռի և հիշի՝ Մարտի 1-ի ժամանակ իր հայրն ինչ արեց Երևանի կենտրոնում: Իրեն մեկնաբանել որպես քաղաքական գործիչ՝ իմաստ չունի: Ինքը Քոչարյանի տղեն ա, թող գնա իր համար «լռվի», իր գործերով զբաղվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով նաև Կաթողիկոսի շուրջ առկա քննարկումներին՝ Սիմոնյանը նշեց. «Կտրիճ Ներսիսյանը լեգիտիմ չէ և Կտրիճ Ներսիսյանը ոչ մի բան չի կարող անել: Իրենց թվում է՝ իրենք Աստված են, իրենց թվում է, որ Եկեղեցին իրենց հոր տունն է, իրենք չարաչար սխալվում են: Աս պահի դրությամբ երկու բարձրաստիճան եկեղեցական մեղադրվում են ամենածանր քրեական հանցագործության մեջ: Կտրիճ Ներսիսյանը, եթե ոչ այսօր կամ վաղը, ապա շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի Վեհարանը, որպեսզի նոր Կաթողիկոս ընտրվի: Մենք վստահ ենք, որ ինքը գնալու է»:

04 Հուլիս, 2025 14:54
Վեր