Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի Zarkerak - Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի
Zarkerak Zarkerak - Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։

«Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել է Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում արտակարգ դրության մասին՝ հեղեղումների պատճառով։

05 Հուլիս, 2025 20:59
Վեր