Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայի կառավարությունը հայտարարել է երկրում հրադադարի ընդհանուր ռեժիմ սահմանելու մասին:
Մասնավորապես՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը և համագործակցել ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
Նա վստահեցրել է, որ սիրիական պետությունը հանձնառու է պաշտպանելու երկրի բոլոր փոքրամասնություններին: Երկրի իշխանությունները հայտնել են, որ հրադադարի խախտման դեպքում կկիրառվեն օրինական միջոցներ՝ համաձայն երկրի սահմանադրության և իրավական նորմերի:


