Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ Zarkerak - Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Zarkerak Zarkerak - Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 1-ամյա երեխան մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած 1-ամյա երեխայի մահվան փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը «Վեդու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 06:00-ի սահմաններում գյուղերից մեկից «Վեդու» բժշկական կենտրոն տեղափոխելու ժամանակ երեխա է մահացել։

Տեղում պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Մ. Մ.-ն է, ով հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

01 Օգոստոս, 2025 01:37
Վեր