Հատուկ  «Տաշիր Սամոյի» համար՝ ֆեյքերը չեն քվեարկում Zarkerak - Հատուկ «Տաշիր Սամոյի» համար՝ ֆեյքերը չեն քվեարկում
Zarkerak Zarkerak - Հատուկ «Տաշիր Սամոյի» համար՝ ֆեյքերը չեն քվեարկում
Հատուկ  «Տաշիր Սամոյի» համար՝ ֆեյքերը չեն քվեարկում

Հատուկ «Տաշիր Սամոյի» համար՝ ֆեյքերը չեն քվեարկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տաշիր Սամոն» քաղաքականություն է մտնում ոչ թե իրական մարդկանցով, այլ ֆեյքերի բանակով։ Արդեն ակնհայտ է, որ երբ Սամվել Կարապետյանի մտերիմները սկսում են սոցցանցերում ելույթներ ունենալ կամ գրառումներ անել՝ գործի են անցնում մի քանի հազար «ֆեյք» օգտատերեր, որոնք սկսում են դրական մեկնաբանություններ լցնել տվյալ նյութերի տակ, անփորձ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, թե իբր Սամվել Կարապետյանն համակիրների մեծ բանակ ունի։   
«Տաշի Սամոյի»՝ «մեր ձևով» ասվածը, փաստորեն «ֆեյքերի ձևն» է։ Սամվել Կարապետյանը այնքան է քաղաքական հոտառոտությունը կորցրել, եթե իհարկե երբևէ ունեցել է, որ կարծում է, թե այս տեղեկատվական լուսավոր դարում հնարավոր է ֆեյքերով վարկանիշ բարձրացնել։ Զարմանալի է, որ «Տաշիր Սամոի» շրջապատում չկա մեկը նրան ասի, որ ժողովուրդը վաղուց թքած ունի ֆեյքերի մեկնաբանությունների և գրառումների վրա։ Սա Հայաստանն է, այստեղ տեղեկատվական հարթակները բաց են և յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի ստուգելու Սամոի և նրա հարազատների վարձած ֆեյքերի տարածած լուրերը, ի տարբերություն «Տաշիր Սամոի» մայր հայրնեիքի՝ Ռուսաստանի, որտեղ միակ «ասիչը» մեկն է։ 
Այնպես, որ «Տաշիր Սամոն» բանտում բավական ազատ ժամանակ ունի և ճիշտ կանի է այնտեղից ոչ թե սեփական ֆեյքերին հրահանգավորի, այլ մտածի, թե ինչպես վերադարձնի Հայաստանին հասցված ֆինասնական վնասը, Հայաստանի քաղաքացիներից խլածը։ 
Եվ ի վերջո Հայաստանում ընտրություններում վաղուց արդեն վճռորոշ է քաղաքացու և ոչ թե ֆեյքերի ձայնը։ Հուշեք Սամվել Կարապետյանին, որ Հայաստանում վաղուց անցել են ժամանակները, երբ ընտրությունների արդյունքները որոշվում էր Բաղրամյան 26-ում, որտեղ ժամանակին բավական հարմարավետ տեղավորված էր նրա եղբյարը:

04 Օգոստոս, 2025 22:18
Վեր