Հնարավոր է՝ Վաշինգտոնում ինչ-որ թուղթ ստորագրվի, որովհետև Թրամփը հայտնի է ճնշում գործադրելու իր ունակությամբ. Հովսեփ Խուրշուդյան Zarkerak - Հնարավոր է՝ Վաշինգտոնում ինչ-որ թուղթ ստորագրվի, որովհետև Թրամփը հայտնի է ճնշում գործադրելու իր ունակությամբ. Հովսեփ Խուրշուդյան
Zarkerak Zarkerak - Հնարավոր է՝ Վաշինգտոնում ինչ-որ թուղթ ստորագրվի, որովհետև Թրամփը հայտնի է ճնշում գործադրելու իր ունակությամբ. Հովսեփ Խուրշուդյան
Հնարավոր է՝ Վաշինգտոնում ինչ-որ թուղթ ստորագրվի, որովհետև Թրամփը հայտնի է ճնշում գործադրելու իր ունակությամբ. Հովսեփ Խուրշուդյան

Հնարավոր է՝ Վաշինգտոնում ինչ-որ թուղթ ստորագրվի, որովհետև Թրամփը հայտնի է ճնշում գործադրելու իր ունակությամբ. Հովսեփ Խուրշուդյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սա հերթական հանդիպում չի կարելի համարել, առաջին անգամ է, որ ԱՄՆ-ի անմիջական միջնորդությամբ ու ԱՄՆ նախագահի մասնակցությամբ նման հանդիպում է կազմակերպվում: Արցախյան խնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ պատմության մեջ նման բան չի եղել: Այն, որ արտառոց հանդիպում է լինելու՝ փաստ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնում սպասվող Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ ասաց քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանի խոսքով՝ այն, որ Ալիևը համաձայնել է նման միջնորդության՝ էական փոփոխություն է. «Երկու տարի առաջ Ալիևը, ըստ էության, հրաժարվել էր որևէ միջնորդությունից և պնդում էր, որ պետք է ուղիղ բանակցություններ լինեն, ինչը մենք գնահատում էինք որպես հետնահանջ, որովհետև ամեն դեպքում երրորդ կողմի ներկայությունն էապես զսպում է Ալիևի ախորժակը և Հայաստանի վրա ճնշում գործադրելու նրա հնարավորությունը: Հիմա երրորդ կողմի ներկայությունը պետք է ավելի մեծ դեր խաղա, եթե իհարկե, Թրամփը կգործի ոչ թե միանձնյա ինչ-որ որոշումներով, այլ ԱՄՆ-ի և հատկապես Պետդեպարտամենտի գծագրած քաղաքականության շրջանակներում, որը համապատասխանում է  Հայաստանի շահերին: Բայց, քանի որ Թրամփն անկանխատեսելի է, պետք չէ նաև բացառել վտանգները, իսկ դրանք ամեն դեպքում կան»:

Մեր այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն այս գործընթացում ստանձնել է «քավորի» դերը՝ Խուրշուդյանը նշեց. «Առնվազն ճանապարհի հետ կապված, որը պետք է միացնի Արևելքն Արևմուտքին Հայաստանի վրայով, այո: Արդեն Աբու Դաբիից ԱՄՆ-ի ներգարվումը տեսանելի էր և եթե ստացվի ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագիր կնքել՝ առանց Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման, որի մասին Փաշինյանը պնդել է, որ նման բան բացառվում է,  ապա դա կարելի է մեծ հաջողություն համարել»:

Թե արդյոք ԱՄՆ-ի կողմից այս հանդիպման ընթացքում կարող է նոր առաջարկ լինել՝ Խուրշուդյանն ընդգծեց, որ ոչինչ պետք չի բացառել. «Այստեղ էլ ռիսկ կա, մենք չգիտենք՝ նոր առաջարկն արվում է Ալիևի ցանկություններին համապատասխան, թե՞ Հայաստանի շահերին համապատախան առաջարկ կլինի: Հնարավոր է՝ Վաշինգտոնում ինչ-որ թուղթ ստորագրվի, դա չի կարելի բացառել, որովհետև Թրամփը հայտնի է նաև ճնշում գործադրելու իր ունակությամբ, և եթե Ալիևն էլի համառի, կարող է Թրամփը ճնշում գործադրել, որպեսզի նա ստորագրի, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդ ճնշումն ինչ-որ հարցերում չի գործադրվի նաև Փաշինյանի վրա: Խաղաղության պայմանագիրն արդեն պատրաստ է և ճնշումը կոնկրետ այս մասով իհարկե, կլինի Ալիևի վրա, երբ ասում եմ, որ կարող է ճնշում լինել Հայաստանի վրա, նկատի ունեմ ճանապարհի մասով, որովհետև ԱՄՆ-ի ներգրավվումը կարծես թե վերաբերում է հենց ճանապարհներին և խաղաղության պայմանագիրը տվյալ դեպքում հարակից փաստաթուղթ է դիտարկվում»:

Հովսեփ Խուրշուդյանը նաև նշեց, որ այս հանդիպումն արժանանալու է Ռուսաստանի դժգոհությանը. «Սակայն Ռուսաստանն այլևս որևէ գործիքակազմ չունի նման հանդիպումը կանխելու, որովհետև իր կանխման հիմնական մեթոդաբանությունն Ալիևի հետ համագործակցությունն էր, որն այս պահին չկա, կամ առնվազն էապես խաթարված է»:

 

Աննա Բզնունի

06 Օգոստոս, 2025 14:27
Վեր