Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ Zarkerak - Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ
Zarkerak Zarkerak - Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բալըքեշիր նահանգի Սինդիրգի շրջանում։

AFAD-ի տվյալների համաձայն՝ ցնցումները զգացվել են Մարմարայի շրջանում, այդ թվում՝ Ստամբուլում։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 19:53-ին, էպիկենտրոնը գտնվում է 11 կիլոմետր խորության վրա։

6.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է 4.6, 4.1 և 4 մագնիտուդով երեք հետցնցում։ Ցնցումները զգացվել են նաև Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Ռումինիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։

Հաղորդումների համաձայն, Բալըքեշիրում երկրաշարժի հետևանքով կան փլուզումներ: Փլուզվել է ավելի քան 10 շենք և շինություն:

11 Օգոստոս, 2025 12:15
Վեր