Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Լավագույն Հարսանիք» 2025 խորագրով փառատոն մրցանակաբաշխությունը, որը Էյ Էյ Դի Փրոջեքթ -ը կազմակերպում է արդեն 3-րդ անգամ, այս տարի մեկնարկեց ամենահյուրընկալ Գյումրի քաղաքում։

Նախաձեռնության նպատակն է, Հայաստանը դարձնել հարսանեկան արարողությունների անցկացման եզակի ուղղություն և օգնել առաջիկայում ամուսնանալ պատրաստվող զույգերին՝ իրազեկվելու հարսանեկան հանդիսությունների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերությունների ներուժին ու առաջարկին: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի Հայաստանը դարձնել հարսանեկան արարողությունների համար գրավիչ երկիր՝ հաշվի առնելով երկրի նպաստավոր գործոնները՝ հրաշք բնությունը, աշխարհագրական դիրքը, ազգային համեղ խոհանոցը և մարդկային մտքի ստեղծարար թռիչքը։ Միջոցառմանը հատուկ անվանակարգերում մրցանակներ ստացան հարսանեկան արարողությունների կազմակերպման ոլորտում մասնագիտացված այն ընկերությունները, որոնք մատուցում են բարձրակարգ ու որակյալ ծառայություններ և որոնց աշխատանքային պրոֆեսիոնալ ու բանիմաց թիմը ջանք չի խնայում հարսանյաց հանդիսությունները լավագույնս կազմակերպելու հարցում։ Միջոցառումն ուղեկցվեց գյումրվա ավանդական երաժշտական բենդային կատարմամբ և հայտնի երաժշտական հարսանեկան հիթային կատարումներով։

Մասնավորոպես տարվա հիթային կատարումներ ճանաչվեցին Հայ Ստուդիոյի՝ «Տարան-տարան» երգը, Սահակ Ավետյանի՝ «Հարսանեկան» կատարումը, հարսենական խնջույքների բարձրակարգ հանդիսավարներ ճանաչվեցին Երևանից՝ վաստակավոր ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, Գյումրուց՝ Արամ Գրիգորյանը։ Հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց հայ էստրադային երգիչ Ռաֆայել Թունյանը։ Գյումրու ավանդական պարային և երաժշտական նախագիծ ճանաչվեց՝ Շիրազ Ֆոլկ Բենդը իսկ հարսանյաց հանդիսությունների լավագույն կազմակերպիչ՝ «Աննա» հարսանյաց և ծաղկի սրահը։ Հրավառությունների կազմակերպման լավագույն ընկերություն ճանաչվեց «Հարսանեկան ծառայություններ»-ը։ Նկարահանման և մոնտաժման բարձրակարգ ծառայությունների համար պագևատրվեց ՝ Գյումրու «Էլեգանտ Ստուդիո» -ն, իսկ հարսանեկան արարողությունների անցկացման ամենահյուրընկալ ռեստորանային համալիրը ճանաչվեց՝ «Իգիթ» ռեստորանային և հյուրանոցային համալիրը։

Մրցանակակիրներ կային նաև Երևանից և մարզերից։ Հարսանեկան ճամփորդությունների ամենապահանջված ուղղություններ առաջարկող ամենավստահելի և բարձր հեղինակություն վայելող տուրիստական ընկերություն ճանաչվեց «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»-ը։ Երևանի հեղինակություն վայելող հարսանեկան խնջույքների անցկացման շքեղ ռեստորանային համալիր չանաչվեց «ԱՂԱԲԱԲՅԱՆՍ» -ը, Գեղարքունիքի մարզում՝ «ԲԱՅԱԶԵԹ ՀՈԼԼ» հանդիսությունների սրահը, Կոտայքի մարզում՝ «ԳԻՆԱՑ» ռեստորանային համալիրը, Արարատի մարզում՝ «ՀՐԱՇՔ ԱՅԳԻՆ», Արագածոտնու մարզում՝ «ԱՇՏԱՐԱԿ ՀՈԼԼ»-ը, Լոռու մարզում որպես լավագույն ռեստորանային համալիր և հանդիսությունների սրահ ճանաչվեց՝ «ՄԻԼԱԳՐՈ»-ն։

Երևանում միջոցառումների կազմակերպման առաջատար ընկերություն անվանակարգում մրցանակի արժանացավ SELAM BY AIDA ընկերությունը, իսկ գեղեցկության և խնամքի բարձրակարգ ծառայություններ մատուցող ու հարսիկների շրջանում պահանջարկ վայելող գեղեցկության սրահներ ճանաչվեցին՝ Էջմիածնի Mariam MK Kayseryan Beauty Zone գեղեցկության և դիմահարդարման կենտրոնը, իսկ Վանաձորում՝ LILA BEAUTY SALON -ը։ Քնարիկ Ազիզյան


