Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի 80 տոկոսը Zarkerak - Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի 80 տոկոսը
Zarkerak Zarkerak - Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի 80 տոկոսը
Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի 80 տոկոսը

Պաղեստինյան կողմը հայտնել է, որ Իսրայելը վերահսկում է Գազայի հատվածի 80 տոկոսը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին հայտարարել են պաղեստինյան կիսաէքսկլավի իշխանությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

«Օկուպացիոն ուժերը ռազմական ուժի և բնակչության հարկադիր տեղահանության միջոցով վերահսկում են Գազայի հատվածի տարածքի ավելի քան 80 տոկոսը»,-նշվախ է հաղորդագրության մեջ:

 

Ըստ Գազայի հատվածի վարչակազմի տվյալների՝ պատերազմի 700-րդ օրը զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 73,7 հազարը, որոնցից ավելի քան 20 հազար երեխաներ են:

 

Զոհվածների թվում կա բժշկական անձնակազմի 1670 աշխատակից, 248 լրագրող և Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայության 139 աշխատակից:

 

Ռազմական գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ենթակառուցվածքի օբյեկտների 90 տոկոսը` ներառյալ 38 հիվանդանոց, 833 մզկիթ և 163 կրթական հաստատություն:

06 Սեպտեմբեր, 2025 22:42
Վեր