Բանակում ծառայությունը 1 ու կես տարի դարձնելը որոշակիորեն կկրճատի բանակից խուսափողների թիվը, ավելին՝ ծառայության շեմը պետք է հասցնել մինչև 1 տարվա. Կարեն Հովհաննիսյան Zarkerak - Բանակում ծառայությունը 1 ու կես տարի դարձնելը որոշակիորեն կկրճատի բանակից խուսափողների թիվը, ավելին՝ ծառայության շեմը պետք է հասցնել մինչև 1 տարվա. Կարեն Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Բանակում ծառայությունը 1 ու կես տարի դարձնելը որոշակիորեն կկրճատի բանակից խուսափողների թիվը, ավելին՝ ծառայության շեմը պետք է հասցնել մինչև 1 տարվա. Կարեն Հովհաննիսյան
Բանակում ծառայությունը 1 ու կես տարի դարձնելը որոշակիորեն կկրճատի բանակից խուսափողների թիվը, ավելին՝ ծառայության շեմը պետք է հասցնել մինչև 1 տարվա. Կարեն Հովհաննիսյան

Բանակում ծառայությունը 1 ու կես տարի դարձնելը որոշակիորեն կկրճատի բանակից խուսափողների թիվը, ավելին՝ ծառայության շեմը պետք է հասցնել մինչև 1 տարվա. Կարեն Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս օրենքի նախագիծը բավականին ուշացած է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՆ-ի առաջարկին՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով՝ ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ տարի կեսով չպետք է սահմանափակվել և շեմը պետք է հասցնել մինչև 1 տարվա. «Այստեղ շատ կարևոր է հասկանալ մի բան, որ բանակը պետք է դիտարկենք առաջին հերթին 18-20 տարեկան տղաների համար ռազմական մասնագիտություն ձեռք բերելու միջավայր, սա շատ կարևոր է և ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում: Պետք է կարողանանք հասնել նրան, որ առաջնագծից հետ քաշենք 18-20 տարեկան տղաներին և այնտեղ կանգնեցնենք վճարովի հիմունքներով զինծառայություն անցնող անձնակազմին: Այս համատեքստում շատ եմ կարևորում 2 տարին 1 ու կես տարի դարձնելու քաղաքականությունը, մյուս կողմից շատ կարևոր է այն, որ այն որոշակիորեն կկրճատի բանակից խուսափողների թիվը»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ աշխարհը բացի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լինելուց, անընդհատ փոխում է պաշտպանական բնագավառում իր մարտավարությունը. «Մեր տարածաշրջանն անընդհատ գտնվում է  պատերազմների մեջ և կարճ ժամկետում ունենալ թվակազմ, բայց չունենալ մարտունակ զորք, նշանակում է, որ կունենանք պարտությունների շարք, դրա համար պետք է պատրաստենք մարտունակ զորք, որ այսօրվա 18 տարեկանը 25-ում էլ լինի մարտունակ: Եթե մենք հիվանդություն ունեցող կենսունակ մարդուն զորակոչում ենք բանակ, նա չպետք է գնա ու ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ավելի խորացնի իր առողջական խնդիրները, այլ պետք է գնա ու մարտավարություն սովորի»:

Խոսելով պայմանագրային զինծառայողների մասին և թե որքանով է այն գրավիչ այսօր՝ Հովհաննիսյանն ասաց. «Բանակում զինվորների թվի խնդիր ունենալու ենք, եթե հաջորդ քայլը չանենք, իսկ դա վճարովի զինծառայողների ինստիտուտն ավելի գրավիչ դարձնելն է՝ ոչ միայն աշխատավարձի տեսքով, այլև տարբեր տեսակի սոցիալական վճարների աջակցության միջոցով»:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա ևս մեկ քայլ է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհին. «Նախագիծը ներդրվել է նախընտրական շրջանում և ցավոք տարընթերցումների առիթ է տալիս, սակայն այն չպետք է դիտարկել քաղաքական համատեքստում»:

Ի դեպ, նախագծի ընդունման արդյունքում կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ 2025 թվականին 2024-ի բյուջեի համեմատությամբ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ. «Եթե 2025-ին պաշտպանական ծախսերի 115 մլրդ դրամի կտրուկ աճը չլիներ, ապա կունենայինք 2023, 2024, 2025, 2026 թվականներին բնականոն աճ: Այն, որ 2026-ին չի նախատեսվում պաշտպանական ծախսերի աճ՝ կապված է դրա հետ»,- ասել է նա:

 

Աննա Բզնունի

12 Սեպտեմբեր, 2025 13:42
Վեր