Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դուք դեռ խոսու՞մ եք, էն մարդիկ էիք, որ հնարավոր բոլոր ստերը տարածեցին խաղաղության համաձայնագրի տեքստի մասին: Հիմա չե՞ք ուզում ստեղ գաք, ասեք՝ սիրելի հայրենակիցներ ներեցեք մեզ, գետինը մտնենք մենք՝ որպես ընդդիմադիրներ, որ ձեզ խաբում էինք»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից տարածավող այլ թեզերի՝ նշեց.«Գառնիկ Դանիելյանն ասում է՝ ես եմ փրկել Ոսկեպարի եկեղեցին, մերօրյա Ռեմբոն է, ձեր իբր սառեցված սրբազանի հետ ստում էիք դուք: Ո՞նց կարելի է գալ, 4 տարի անընդհատ ինչ սուտ ասես ասել, տեռորի ենթարկել մարդկանց, հլը որ վերբալ և հոգեբանական, հետո գալ սրբի դեմքով փորձել ինչ-որ ճշմարտություններիցվ խոսել»:
«Խոսում են արցախցիների վերադարձից, բայց չեն թողել, որ ԼՂ ժովուորդը բանակցի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի մնա, այդ ամեն ինչի պայմանավորվածության դուռը դուք փակել եք ԼՂ ժողովրդի համար, հիմա եկել ասում եք՝ վերադառնան, չեք ուզում ասեք՝ գետինն եք մտնում, որ չենք թողել բանակցեք, ամաչեք Ղարաբաղի ժողովորդից», -ասաց նա:
Նկատեց, ոև աշխարհը դեմ չէ ՀՀ բալանավորման քաղաքականությունըւ հարաբերություններ ունենալուն թե ԱՄՆ-ի, թե ՌԴ-ի, Իրանի և այլ երկրների հետ, այդ երկրեներն էլ դեմ չեն ՀՀ-ի քաղաքականությանը.«Ընդդիմությունն է դեմ, աշխարհաքաղաքական նոր բևեռի տե՞ղ եք ձեզ դրել»:


