Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել, որ ՀՀ-ն է սկսել պատերազմը, դրանից ավելի մեծ դավաճանությու՞ն. Հայկ Կոնջորյան Zarkerak - Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել, որ ՀՀ-ն է սկսել պատերազմը, դրանից ավելի մեծ դավաճանությու՞ն. Հայկ Կոնջորյան
Zarkerak Zarkerak - Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել, որ ՀՀ-ն է սկսել պատերազմը, դրանից ավելի մեծ դավաճանությու՞ն. Հայկ Կոնջորյան
Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել, որ ՀՀ-ն է սկսել պատերազմը, դրանից ավելի մեծ դավաճանությու՞ն. Հայկ Կոնջորյան

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել, որ ՀՀ-ն է սկսել պատերազմը, դրանից ավելի մեծ դավաճանությու՞ն. Հայկ Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Համաձայն չեմ, որ Դաշնակցությունը մեր արքետիպն է, ՀՅԴ-ն մեր ֆանտոմային ցավն է»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում խաղաղության շահառուն ժողովուրդն է, պատերազմի շահառուն՝  խորհրդարանական ընդդիմությունն է, որովետև իր գաղափարախոսության մեջ չի պատկերացնում կյանք՝ առանց կոնֆլիկտի.«Ու դա ամբողջությամբ ՀՅԴ-ի մասին է, որովհետև հիմնադրվել է մի ժամանակ, երբ մենք չենք ունեցել  պետություն,  գործել է, որպես ազատագրական պայքարի կուսակցություն, նպատակը ինքնանպատակ է: Ուզում եմ անվերջանալիորեն պայքարի ազատագրության համար, բայց երբեք չհասնի  այդ երանելի պահին, որովհետև երբ այն լինի,  կորչում է ՀՅԴ գոյության  իմաստը»,- ասաց նա: 

Ըստ Կոնջորյանի ընդդիմությունը չի ուզում առերեսվել սեփական սխալներին.«Չեն սխալվում միայն մեռածները, ու դրա համար է, որ մենք ասում ենք՝ ընդդիմությունը քաղաքականապես վախճանվել է, որովհետև  ասելիք չունի: Դուք դժբախության վաճառականներ ենք,  թաղումների ժամանակ փողով լացողներ կային, ոնց որ դրանցից լինեք»: 

Նկատեց ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում հղումներ են անում  ադրբեջանական նարատիվների վրա.«Ձեր շեֆը՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ի դեմ ցուցմունք է տվել և ասել է, որ ՀՀ-ն է սկսել  ագրեսիան ու պատերազմը , դրանից ավելի մեծ դավաճանություն,   այդ նույնն արել է  Սերժ Սարգսյանը, երբ ասել է, որ մենք են Գյանջայում բնակչության վրա հարձակում արել, ավելի այլանդակ  ցուցմունք կարո՞ղ եք փաստել»: 

Ասաց՝ ընդդիմությունը հետ է մնացել աշխարհից.«Հենց դա է քաղաքական հայդուկությունը, որ դու չես տեսնում աշխարհի զարգացման նոր տեմպը, աշխարհը զարգանում է, գնացել հասել է եսիմ ուր, բայց դու դինոզավր ես, որը ոչնչացման եզրին է, ուզում ես ժողովրդին էլ դինոզավրացնես, դրա համար դուք այսօր պատերազմ եք հայտարարել խաղաղությանը  և այդ պայքարի մեջ ի սկզբանե պարտված եք»: 

12 Սեպտեմբեր, 2025 17:17
Վեր