Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ի՞նչ եք խոսում, ինչքա՞ն է ավելացել ՀՀ-ից մթերքների արտահանումը: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է տեղեկանք տար նախարարին՝ ինչքանով է ավելացել: Դեպքեր են լինում, ամբողջ աշխարհում էլ այդպես է, երբ չոր եղանակներ է լինում, օգտագործում են ջրամբարները և նման լճերը դրա համար են: Երբ ջրամբարների քանակը կմեծանա, կնվազի նաև Սևանից ջուր վերցնելը»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՔՊ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՏԿԵՆ առաջարկին 2025-ին Սևան լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը 170 մլն.խ.մ-ից հասնել 200-ի և դրա առնչությամբ ընդդիմադիրների քննադատություններին:
Սուքիասյանը ՏԿԵ նախարարին առաջարկ արեց.«Մենք ձորեր ունենք, որտեղից գետեր են գնում, երկու պատը կա և ռելիեֆներ ունեն, անկում կա: Ի՞նչն է պատճառը, որ շատ տեղերում չենք ուզում՝ օրինակ 2-3 մետրանոց փակենք, թեկուզ՝ Շիրակի դաշտավայրում ենք տեսնում այդ ձորերը՝ գետերը մեջը գնացող՝ կեսը չորացած, կեսը՝ չէ: Ինչի՞ ենք գնում ուրիշ տեղեր ջրամբար կառուցում, հիմա սա շատ արագ կարող ենք անել, ջուրն էլ հենց այդտեղ է, ոչ մի տեղից այլ տեղ տեղափոխել պետք չէ, ուղղակի պետք է կասկադներ կառուցենք, այդ ջրերը մնան, հետո պետք լինի՝ այնտեղից կարող են նասոսով օգտագործել»,- ասաց Սուքիասյանն ու հավելեց, որ արևային վահանակներ տեղադրելու դեպքում էլ. էներգիայի ծախսն էլ կլինի 0:
Խնդրեց նաև ջուր բաց թողնելուն զուգահեռ որոշակի հետազոտություններ անել.«Արարատյան դաշտավայրում ինչքան տնտեսություն է աշխատում, ինչքան արտահանում է լինում, ինչքան արտարժույթ է գալիս Հայաստան, ինչքան վերամշակման գործարաններ են աշխատում, ինչքան նոր սարքավարումներ ենք մենք ներկրում. խոսքը պետք է սրանց մասին լինի»:


