Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել Zarkerak - Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել
Zarkerak Zarkerak - Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել
Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել

Նորապատ գյուղում թոնրատուն է այրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 2-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից թոնրատանը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:05-ին, մարվել՝ 22:10-ին: Այրվել է թոնրատունը (մոտ 20 քմ) և ջերմահարվել կից տան տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 0,5 քմ հատված:

 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:

17 Սեպտեմբեր, 2025 11:50
Վեր