Կիլիկիայի թագավորության կործանումից հետո այսօր ՀՀ-ն ամենաանկախ վիճակում է, և այդ հիմքերն ավելի են ամրապնդվելու. Ազատ Արշակյան Zarkerak - Կիլիկիայի թագավորության կործանումից հետո այսօր ՀՀ-ն ամենաանկախ վիճակում է, և այդ հիմքերն ավելի են ամրապնդվելու. Ազատ Արշակյան
Zarkerak Zarkerak - Կիլիկիայի թագավորության կործանումից հետո այսօր ՀՀ-ն ամենաանկախ վիճակում է, և այդ հիմքերն ավելի են ամրապնդվելու. Ազատ Արշակյան
Կիլիկիայի թագավորության կործանումից հետո այսօր ՀՀ-ն ամենաանկախ վիճակում է, և այդ հիմքերն ավելի են ամրապնդվելու. Ազատ Արշակյան

Կիլիկիայի թագավորության կործանումից հետո այսօր ՀՀ-ն ամենաանկախ վիճակում է, և այդ հիմքերն ավելի են ամրապնդվելու. Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անկախությունը հայ ժողովրդի մշակույթի, լեզվի և դա կրող մարդկանց համար ամենաապահով բնակավայրն է: Օգոստոսի 8-ին ՀՀ-ն նորից արդեն իշխանության կողմից հռչակվեց անկախ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ այժմ ՀՀ-ն գնում է նոր դաշնակիցների հետ գործընկերության, ըստ նրա՝ ինչպիսի հաջողությամբ գործընկեր դառնանք շահագրգիռ ուժերի հետ, այդ չափով էլ անվտանգ կլինի մեր երկիրը. «Հիմա ՀՀ-ն այդ ճանապարհի վրա է: Այժմ որդեգրած քաղաքականությունը տանում է նրան, որ մեր անկախության հիմքերն ավելի են ամրապնդվելու: Կարելի է ասել, որ Կիլիկիայի թագավորության կործանումից հետո այսօր Հայաստանն ամենաազատ, ամենաանկախ վիճակում է»,- նշեց Արշակյանը:

Խոսելով անկախությանը սպառնացող մարտահրավերների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Մեր հարևաններից երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, չեն ճանաչում մեր ժողովրդի պետություն ունենալու իրավունքը, նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենք նրանց հետ, մեր սահմանները նրանց հետ փակ են, այսինքն դա լուրջ մարտահրավեր է: Ֆիզիկական սպառնալիքը երկու պետությունների կողմից ակնհայտ է, չհաշված մահմեդական ծայրահեղականությունն ընդունած պետությունները նույնպես անհանդուրժողական են մեր պետության նկատմամբ: Բոլորովին վերջերս Պակիստանը ցանկություն է հայտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն՝ նրանք նոր-նոր ուզում են ճանաչել հայկական պետության գոյությունը»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ իշխանությունն իր վարած քաղաքականությունով փորձում է նվազեցնել այդ ռիսկերը. «Մենք հրավիրել ենք եվրոպական դիտորդներին՝ մեր սահմաններին անվտանգություն ապահովելու համար, հրաժարվել ենք ՀԱՊԿ-ից, խորացնում ենք մեր պաշտպանական համագործակցությունը եվրոպական պետությունների հետ, հակառակ դեպքում կլուծարվեր հայկական պետությունը: Հիմա նստենք լաց լինենք, ասենք՝ լավ էր Տիգրան Մեծի ժամանակ, կարծում եմ՝ անմտություն է: Պետք է ապրել այս օրով և ամրապնդել մեր անկախությունը, այդ ուղղությամբ բարեբախտաբար աշխատանքներ տարվում են»:

 

Աննա Բզնունի

21 Սեպտեմբեր, 2025 13:30
Վեր