Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է, նրան խաղի կանոններ են պարտադրվել. Սաֆարյանը՝ պատերազմից 5 տարի անց քաղած դասերի մասին Zarkerak - Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է, նրան խաղի կանոններ են պարտադրվել. Սաֆարյանը՝ պատերազմից 5 տարի անց քաղած դասերի մասին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է, նրան խաղի կանոններ են պարտադրվել. Սաֆարյանը՝ պատերազմից 5 տարի անց քաղած դասերի մասին
Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է, նրան խաղի կանոններ են պարտադրվել. Սաֆարյանը՝ պատերազմից 5 տարի անց քաղած դասերի մասին

Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է, նրան խաղի կանոններ են պարտադրվել. Սաֆարյանը՝ պատերազմից 5 տարի անց քաղած դասերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անցյալ հինգ տարիների ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել սահմանի վրա՝ ամրաշինական աշխատանքների առումով և դա չափազանց տեսանելի է: Մի կողմից ուրախանում ես, որ սահմանի պահպանության համար նման կառույցներ են կառուցվում, մյուս կողմից հիշում ես, թե երբ պետք է դա արած լինեին, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեինք: Դա լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչ կարող էինք չկորցնել, եթե ամեն ինչ ավելի վաղ անեինք, ոչ թե զինվորի ձեռքով փորված խրամատներ ունենայինք, այլ խորը բունկերներ՝ բոլոր հարմարություններով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո հինգ տարիներին արված աշխատանքներին՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ պատերազմից հետո երկու տարի կորցրել ենք. «Հետպատերազմյա շրջանում բանակը գտնվում էր նոկաուտի մեջ: 2020 թվականի վերջին մենք ռուս հրահանգիչների հրավիրեցինք, որ օգնեն ոտքի կանգնեցնել բանակը, սա կորսված ժամանակ էր, որովհետև այդ շրջանում ոչինչ չարեցին, հասկացանք, որ նրանք ոչ միայն ի վիճակի չեն օգնելու, այլև ցանկություն էլ չունեն: Վերջին տարիներին նկատելի է, որ  ռազմատեխնիկական համագործակցությունը մի շարք ոչ ավանդական երկրների հետ կա՝ Ֆրանսիա, Հնդկաստան, ԱՄՆ, եվրոպական այլ երկրներ, անգամ Իրան: Հուսով եմ, որ սա կշարունակվի և բանակը ոտքի կկանգնի: Որքան էլ 2020 թվականի պատերազմը ջախջախիչ էր բանակի համար, այնուամենայնիվ 2022 թվականի ագրեսիայից հետո տեսանք, որ դեռ կան ստորաբաժանումներ, որոնք ուղղակի անպատկերացնելի, Ադրբեջանի համար անսպասելի դիմադրություն ցույց տվեցին»:

Անդրադառնալով պատերազմից հետո քաղած դասերին՝ քաղաքագետն ասաց. «Ինչ-որ չափով դասեր քաղել ենք: Առաջին դասը պետք է այն դարձնենք, որ զինվորական մասնագիտությունը չդառնա ուղղակի անելիք չունենալու աշխատանքի վայր, այն պետք է գրավիչ լինի: Պատերազմի բովով անցած լավ հրամանատարներ ունենք, բայց ժամանակակից պատերազմները նաև գիտելիք են պահանջում, միայն ոգու վրա հենվող հրամանատարը չի կարող լավ սպա լինել: Այս առումով նկատելի է, որ Հայաստանը նաև ուշադրություն է դարձնում զինվորականների կրթությանը: Բանակը միայն համազգեստ հագնելու, շարք կանգնելու մասին չէ»:

Սաֆարյանի կարծիքով՝ հասարակությունը դեռ հետպատերազմյա տրավմայի մեջ է. «Այնպես չէ, որ ամեն ինչ գոհացնող է, բայց դրա պատճառն այն է, որ մենք էլ գիտենք, որ այդ տրավմայից դուրս չենք եկել, իհարկե, աստիճանաբար դուրս ենք գալիս, չենք համեմատի վիճակը 4-5 տարի առաջվա հետ, բայց ասել, որ մեր վերքը բուժվել է՝ այդպես չէ, առավել ևս, որ ամեն մի հին սպիացող վերքին ավելանում է նորը: Սակայն նկատելի է նաև այն, որ հասարակությունն իշխանությունից պահանջում է, որ իր արժանապատվությունը պետք է հարգվի, դա նշանակում է, որ հասարակությունը կամաց-կամաց ոտքի է կանգնում»:

Խոսելով ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Արդյունքներն ինքնին խոսուն են: Այն, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի և հասել ենք նրան, որ արդեն մեր առջև բացվում են այնպիսի դռներ, որոնք նախկինում չէին կարող բացվել՝ այսօր արդեն տեսանելի իրողություն է: ՀՀ-ն ԵՄ-ի հետ սովորական գործընկերոջից վերածվում է ռազմավարական գործընկերոջ: Իհարկե, տնտեսական դաշտում մենք դեռևս մնալով ԵԱՏՄ անդամ ունենք շատ մեծ կախվածություն Ռուսաստանից, սակայն կարծում եմ, որ քաղաքական, անվտանգային  դիվերսիֆիկացիաները վաղ թե ուշ բերելու են նաև տնտեսական հետևանքների»:

Խոսելով այն փաստի մասին, որ 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել՝ Սաֆարյանն ասաց. «Դա նշանակում է, որ պրոցեսի ուղղությունը ճիշտ է, որովհետև արդյունքն էլ դրա մասին է խոսում: Այն, որ սահմանի վրա լոկալ ռիսկերի նվազում է, այն որ լայնամասշտաբ պատերազմի ռիսկերը որոշակի նվազել են՝ ցույց է տալիս, որ քաղաքականությունն արդյունք տվել է: Խաղաղությունը կարող է գալ, եթե մնացած քայլերում հետևողական լինենք»:

Անդրադառնալով նաև ներկայումս պատերազմի ռիսկի նվազեցմանը՝ քաղաքագետն ընդգծեց. «Պատերազմի վտանգը շատ է իջել, բայց ասել, թե վերացել է՝ ճիշտ չի լինի: Հատկապես օգոստոսի 8-ի համաձայնագրերը  լուրջ քայլեր էին պատերազմի ռիսկի նվազեցման առումով: Ադրբեջանի համար պատերազմ բացելու պատուհանը շատ նեղացվել է, նրան խաղի կանոններ են պարտադրվել, ասել, որ դա ՀՀ-ն չի արել, միայն դրսից են արել՝ այդպես չէ: Այն, որ Հայաստանն այդ ճանապարհն անցնում է ու ամեն քայլափոխի այս վտանգավոր աշխարհում իջեցնում է ռիսկերը՝ տեսանելի է: Ադրբեջանի խաղաղությանը տրամադրված լինելու մասին կխոսեինք այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքնակամ՝ որպես բարի կամքի արտահայտություն, վերադարձներ ռազմագերիներին, կամ սահմանազատումը սկսեր վիճելի հատվածներից՝ Ջերմուկ, Վարդենիս և այլն: Վիճակն այնքան էլ ստանդարտ չի, որպեսզի պահանջենք ստանդարտ մոտեցումներ»:

 

Աննա Բզնունի

27 Սեպտեմբեր, 2025 11:35
Վեր