Հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի ծրագրից օգտվողների թիվը կտրուկ աճել է. լրացուցիչ միջոցներ հատկացվեցին Zarkerak - Հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի ծրագրից օգտվողների թիվը կտրուկ աճել է. լրացուցիչ միջոցներ հատկացվեցին
Zarkerak Zarkerak - Հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի ծրագրից օգտվողների թիվը կտրուկ աճել է. լրացուցիչ միջոցներ հատկացվեցին
Հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի ծրագրից օգտվողների թիվը կտրուկ աճել է. լրացուցիչ միջոցներ հատկացվեցին

Հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի ծրագրից օգտվողների թիվը կտրուկ աճել է. լրացուցիչ միջոցներ հատկացվեցին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում որոշել է լրացուցիչ 12 մլն 587 հազար դրամ հատկացնել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների վերադարձն ապահովելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի վերջին ամիսներին արձանա­գրվել է վարկառուների (համավարկառուների) կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավելի աճի, որով էլ պայմանա­վորված՝ անհրաժեշ­տու­թյուն է առաջացել 2025 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակում նախատեսել լրացուցիչ միջոցներ՝ վերադարձման գործընթացը իրականացնելու համար։

Մասնավորապես ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականի ընթացքում կազմել է 49,973, իսկ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 61,954: 

Հատկանշական է, որ 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին արդեն իսկ վերադարձվել է 69 մլն 760 հազար դրամ, որից 2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում՝ 21,37 մլն դրամ, 2-րդ եռամսյակի ընթացքում՝ շուրջ 24 մլն դրամ և հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում 24,4 մլն դրամ։ Ընդ որում՝ 2025թ. 3-րդ եռամսյակի ընթացքում կանխատեսվում է, որ կվերա­դարձվի 25,3 մլն դրամ։

02 Հոկտեմբեր, 2025 14:00
Վեր