Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը  բավարար չի եղել, որ թոշակառուն հաց ու պանիր գնի․ վարչապետ Zarkerak - Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը բավարար չի եղել, որ թոշակառուն հաց ու պանիր գնի․ վարչապետ
Zarkerak Zarkerak - Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը բավարար չի եղել, որ թոշակառուն հաց ու պանիր գնի․ վարչապետ
Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը  բավարար չի եղել, որ թոշակառուն հաց ու պանիր գնի․ վարչապետ

Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը բավարար չի եղել, որ թոշակառուն հաց ու պանիր գնի․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր առաջին անգամ է, որ մենք վստահ ենք, որ սոված թոշակառու չկա և այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ գնի, սուրճի բաժակ գնի: Այսօր Հրազդանում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը ավելին է քան նվազագույն սպառողական զամբյուղը: 2018թ. Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը եղել է 16 հազար դրամ և այդ 16 հազար դրամը բավարար չի եղել, որ մի ամսվա մեջ թոշակառուն հաց ու պանիր գնի»,-ասաց վարչապետը, նշելով, որ 2018թ. իրենք եկել են և թոշակը սարքել են 32 հազար դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդ իր սնունդը ձեռք բերի:

 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա մեր երազանքի  գագաթնակետը չէ, բայց պետք է նշեմ, որ այսօր նվազագույն թոշակը կազմում է 42 հազար դրամ, նաև այդ ամենի հետ մեկտեղ անկանխիկ գնումների դեպքում ևս 10 հազար դրամ հետվճարի հնարավորություն կա:

 

 

26 Մայիս, 2026 15:07
Վեր