ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև Zarkerak - ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև
Zarkerak Zarkerak - ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև
ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև

ԱՊՀ-ն չի անտեսի Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անկախ Պետությունների Համագործակցությունը չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման իր հայտարարած ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով»:

Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարի. Արդյունքներ, նպատակներ և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ։

Նշենք՝ Լեբեդևի պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով չի եղել:

26 Մայիս, 2026 15:31
Վեր