Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար Zarkerak - Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար
Zarkerak Zarkerak - Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար
Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար

Կան դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. ՏԿԵ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:

 

Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ,

փորձագետներ։

 

Իր ելույթուն նախարարն ընդգծել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. այն արդյունաբերության և արտահանման մեջ կարևոր դերակատարում ունեցող ճյուղերից մեկն է։

 

«Հայաստանի Հանրապետությունը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացումը։ Արդեն իսկ առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է շարունակել ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաներում՝ նվազեցնելու ածխածնի արտանետումները, խնայելու ջրային ռեսուրսները և վերականգնելու ընդերքօգտագործումից խաթարված էկոհամակարգերը։

03 Հոկտեմբեր, 2025 19:17
Վեր