Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է առաջիկա անելիքը Zarkerak - Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է առաջիկա անելիքը
Zarkerak Zarkerak - Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է առաջիկա անելիքը
Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է առաջիկա անելիքը

Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է առաջիկա անելիքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հրավիրած Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր:
 

Ինչպես տեղեկացրել է քաղաքապետարանը, ներկայացվել են 2025թ. ընթացիկ և 2026թ. նախատեսվող համայնքային սոցիալական ծրագրերը:

Նիստը վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

Քննարկումների ընթացքում նիստին ներկա սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչներն ու հյուրերը վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները:
Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են համայնքային սոցիալական ծրագրերի պլանավորմանը միտված կարծիքներ, առաջարկներ և եզրակացություններ:

Երևանի քաղաքապետարանը լիահույս է, որ այս քննարկումը կնպաստի արդյունավետ համագործակցային հարաբերությունների զարգացմանը:

04 Հոկտեմբեր, 2025 00:30
Վեր