Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմին Zarkerak - Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմին
Zarkerak Zarkerak - Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմին
Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմին

Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի երկրորդ տուրի ավարտից հետո «Արսենալը» մրցաշարը հաղթելու ամենամեծ շանսերն ունի։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կազմում է 18.1 տոկոս։

Երկրորդ տեղում «Լիվերպուլն» է՝ 14.7 տոկոսով, ՊՍԺ-ն՝ 14 տոկոսով երրորդը։ Լավագույն հնգյակում են նաև «Մանչեսթեր Սիթին»՝ 9.7 տոկոս և «Բավարիան»՝ 9.5 տոկոս։

Վեցից տասներորդ տեղերը զբաղեցնում են «Բարսելոնան»՝ 8.2 տոկոս, «Ռեալ Մադրիդը»՝ 5 տոկոս, «Ինտերը»՝ 3.7 տոկոս, «Չելսին»՝ 3.5 տոկոս և «Նյուքասլը»՝ 3.1 տոկոս։

Նշենք, որ լիգայի փուլի երկրորդ տուրից հետո միայն վեց թիմ է մնացել անպարտելի՝ «Բավարիան», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Ինտերը», «Արսենալը» և «Քարաբաղը»։

04 Հոկտեմբեր, 2025 01:51
Վեր