Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ-ի դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և դատապարտում ԵՄ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխաիլ Կավելաշվիլին հայտարարել էր, որ արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված ուժերը կոչ էին արել Վրաստանի քաղաքացիներին տապալել իշխանությունը։ Նա նշել էր, որ դա անպատիժ չի մնա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն մեղադրել էր «սահմանադրական կարգը տապալելու փորձի» մեջ:


