Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել Zarkerak - Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել
Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել

Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին դասակի ծառայողները հոկտեմբերի 6-ին Շիրակացու փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 22 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։

Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից: 31-ամյա ախուրյանցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

07 Հոկտեմբեր, 2025 18:32
Վեր