Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ։
«Մենք միանում ենք Կատարի բարեկամ կառավարությանը և ժողովրդին՝ արտահայտելով մեր ցավակցությունը Եգիպտոսում տեղի ունեցած վթարի հետևանքով կատարցի դիվանագետների մահվան կապակցությամբ և մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-ասվում է Հայաստանի ԱԳ նախարարության ցավակցական ուղերձում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս) Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին մասնակցող Կատարի պատվիրակության երեք անդամները մահացել են ավտովթարից, իսկ ևս երկուսը վիրավորվել։


