Աֆղանստանը հայտնել է իր կորուստների մասին Պակիստանի հետ մարտերում Zarkerak - Աֆղանստանը հայտնել է իր կորուստների մասին Պակիստանի հետ մարտերում
Zarkerak Zarkerak - Աֆղանստանը հայտնել է իր կորուստների մասին Պակիստանի հետ մարտերում
Աֆղանստանը հայտնել է իր կորուստների մասին Պակիստանի հետ մարտերում

Աֆղանստանը հայտնել է իր կորուստների մասին Պակիստանի հետ մարտերում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աֆղանական «Տոլո Նյուզ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսլամական Էմիրության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդի խոսքով՝ գիշերը Պակիստան-Աֆղանստան սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է 9-ը, վիրավորվել՝ 16 աֆղանստանցի զինվորական։ Քաբուլի տվյալներով՝ զոհվել է 58 պակիստանցի զինվորական, 30-ը՝ վիրավորվել։

Սակայն Պակիստանը չի հաստատել այդ թիվը։ Միևնույն ժամանակ, պակիստանյան «Դունյա Նյուզ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ աֆղանական կողմից զոհվել են «տասնյակ» զինվորներ։

 

Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումները սկսվել են հոկտեմբերի 11-ին։ Դրանք շարունակվել են Դուրանդ գծի երկայնքով՝ Աֆղանստանի և Պակիստանի միջև 1893 թվականին հաստատված սահմանազատման գծի երկայնքով։ Այդ սահմանագծի օրինականությունը վիճարկվում է Քաբուլի կողմից։ Ավելւ ուշ Թալիբանը Պակիստանի դեմ գործողությունը հայտարարել է «հաջողված»։ Մուջահիդի խոսքով՝ գործողությունը դադարեցնելու որոշումը կայացվել է Կատարի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով։

 

Պակիստանի «Գեո» հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին, հաղորդել է, որ Պակիստանի բանակը հաջողությամբ գրավել է Պակիստանի տարածքը գնդակոծելու համար օգտագործվող 19 աֆղանական սահմանային դիրք։ Վերջին ամիսներին Իսլամաբադի և Քաբուլի միջև լարվածությունը կտրուկ սրվել է, և Պակիստանը մեղադրել է թալիբներին «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP, հայտնի է նաև որպես Պակիստանի թալիբներ) խմբավորմանն ապաստան տալու համար, ինչը, նրանց պնդմամբ, անպատիժ գործում է Աֆղանստանի տարածքից:

Թալիբները, իրենց հերթին, հերքել են մեղադրանքները և կոչ արել Պակիստանին լուծել երկրի ներսում անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Հոկտեմբերի 10-ին Աֆղանստանի թալիբների կառավարությունը մեղադրել է Պակիստանին ավիահարվածներ հասցնելու համար և զգուշացրել «հետևանքների» մասին: Այդ օրը տասնմեկ պակիստանցի զինվոր է սպանվել իսլամիստ զինյալների հետ բախման ժամանակ՝ Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Թիրա շրջանում։

Վերջին անգամ Պակիստան-Աֆղանստան սահմանի երկայնքով՝ Աֆղանստանի Հելմանդ նահանգում, պակիստանյան զորքերի և թալիբների միջև բախումներ էին տեղի ունեցել մայիսին։

12 Հոկտեմբեր, 2025 17:22
Վեր