Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժեր Zarkerak - Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժեր
Zarkerak Zarkerak - Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժեր
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժեր

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ են ներկայացրել 11 քաղաքական ուժեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Նրանցից թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։

Դրանք են՝

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացնելու է թիվ 14 ԸԸՀ-ն՝ հոկտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում։

Գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաղարշապատի ընտրողների ցուցակները հրապարակվել են:

13 Հոկտեմբեր, 2025 11:34
Վեր