Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով Zarkerak - Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով
Zarkerak Zarkerak - Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեսանյութում ամփոփված են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Թռչնի թռիչքի բարձրությունից ներկայացվում է կատարված և իրականացվող շինարարությունը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

Տեսանյութում երևում է ճանապարհի ամբողջ ծրագիրը։ 32 կմ ճանապարհահատվածում կառուցվում են 2 թունել, բազմաթիվ տրանսպորտային օբյեկտներ՝ կամուրջներ, որոնցից ամենաերկարը 720 մետր է, տրանսպորտային հանգույցներ, ուղեանցներ, փոխհատումներ, հենապատեր և այլն։

 

Շինարարությունն ընթանում է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի աշխատանքներն իրականացվեն մեծ տեմպերով։

 

13 Հոկտեմբեր, 2025 12:04
Վեր