Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը Zarkerak - Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը
Zarkerak Zarkerak - Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ է ընտրվել Կորյուն Սերոբյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Կրկին առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանի թեկնածությունը, ում լիազորությունների ժամկետը՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամ, լրացել էր 2025 թվականի հոկտեմբերի 4-ին:

Նշենք, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազական առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: 

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ նիստի 39 մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրել են հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: 

Քվեարկությունից հետո հրապարակվել են արդյունքները. Կորյուն Սերոբյանը կրկին ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 39 կողմ ձայնով:

13 Հոկտեմբեր, 2025 12:25
Վեր