Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ Փաշինյան Zarkerak - Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ Փաշինյան
Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ Փաշինյան

Հայաստանի տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետը վերահաստատում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել:

Այս մասին ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը:

«Կոպենհագենի հանդիպումից հետո (հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը) երկու կողմերի հաղորդագրությունն ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը և TRIPP նախագիծը՝ ՀՀ տարածքով: Այսինքն՝ երկու կողմերն այդպիսով արձանագրել են, որ ՀՀ տարածքում կա TRIPP նախագիծ։ Կոպենհագենի հայտարարությունից հետո այլևս այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դա այլևս արդիական չէ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ անկախ հայտարարություններից՝ պետք է որպես հիմք ընդունել այն, ինչ ամրագրված է գրավոր: 

«Գոհ եմ Կոպենհագենի քննարկումներից, խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից: Անառարկելի փաստ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Դա իրողություն և այդ իրողությունը նույնիսկ դժվար է չնկատել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

16 Հոկտեմբեր, 2025 14:15
Վեր